Հասարակական

Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը

1 րոպեի ընթերցում

 Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամիտնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 6-ին «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի գիտական մասնաշենքում կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում վերջին շրջանում Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր-Ղևոնդյանը տնօրեն ընտրվեց միաձայն՝ 19 կողմ ձայնով:

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։

Տնօրենիթափուր պաշտոնի մրցույթին դիմումներն ու փաստաթղթերն անհրաժեշտ էր ներկայացնել մինչև2018 թվականի փետրվարի 23-ը (ներառյալ): Պաշտոնը զբաղեցնելու համար դիմում էր ներկայացրելմիայն Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում