Տնտեսություն

Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Կանխարգելվում է դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական կազմակերպություններում նշանակալից պաշտոններ վարելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպությունների ղեկավար մարմինների կազմ: «Փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից մասնակիցներն ու ղեկավարները չեն կարող լինել հանցագործության համար դատվածություն ունեցող անձինք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջավադյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում