Հասարակական

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Գալուստ Սահակյանի նախագծին 

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց Գալուստ Սահակյանի նախագծին 

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանի և մի շարք այլ պատգամավորների օրենսդրական փոփոխության առաջարկին, որը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, թե առաջարկության բուն էությունն այն է, որ եթե քննիչը որոշում է կասեցնել քրեական գործի վարույթը, դրա մասին տեղեկացնի տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, իսկ որոշակի դեպքերում՝ նաև մեղադրյալին:

«Առաջարկության հեռահար նպատակն այն է, որ այդ անձինք, տեղեկացված լինելով, հնարավորություն ունենան բողոքարկելու համապատասխան ակտը: Գաղափարը լավն է, մենք պաշտպանում ենք այն, սակայն որպեսզի արդյունավետ կյանքի կոչվի, մի շարք առաջարկություններ ենք ներկայացրել, առանց որոնց ընդունման այս ակտը չի ծառայի իր նպատակին: Այնպես որ, առաջարկում ենք տալ դրական եզրակացություն՝ նշելով, որ դա պայմանավորված է մեր առաջարկությունների ընդունմամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում