Հասարակական

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր

1 րոպեի ընթերցում

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված գիտաժողովին կմասնակցեն միջազգային հեղինակավոր մասնագետներ, մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 23-ին կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Մասնակցելու են բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ տարբեր երկրներից, գիտական ինստիտուտներից: Մասնակցության իրենց համաձայնությունն են տվել մեդիա ոլորտի ճանաչված դեմքեր: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

«Մենք շեշտադրում ենք, որ Արցախյան շարժումը միայն ինքնորոշման իրավունքի համար ծավալված շարժում չէր, այն ազգային ազատագրական պայքար էր, որը տրամաբանորեն հանգեցրեց Հայաստանի անկախացմանը: Ամենակարևորը, կցանկանայինք լսել մեր միջազգային գործընկերների, արտասահմանյան մասնագետների խոսքն Արցախյան շարժման վերաբերյալ»,-ասաց Աշոտ Մելքոնյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում