Քաղաքականություն

ԵՄ-ն դիմադրելու է Ադրբեջանի «սև ցուցակում» իր պատգամավորների հայտնվելու դեպքերին. Սաջադ Քարիմ

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն դիմադրելու է Ադրբեջանի «սև ցուցակում» իր պատգամավորների հայտնվելու դեպքերին. Սաջադ Քարիմ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը դեմ է Ադրբեջանի «սեւ ցուցակում» ԵՄ պատգամավորների հայտնվելու ցանկացած դեպքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահՍաջադ Քարիմը` ընդգծելով, սակայն, որ յուրաքանչյուր այցի ժամանակ պետք է հստակեցվի պատգամավորների կարգավիճակը:

«Եվրախորհրդարանի անդամներն ազատ են իրականացնել իրենց խորհրդարանական գործունեությունը եւ օժանդակել ցանկացած սկզբունքի, որը կարեւորում են: Մենք դիմադրելու ենք մեր պատգամավորների` այդ «սեւ ցուցակում» հայտնվելու դեպքերին, սակայն սրան զուգահեռ պետք է հասկանալ հետեւյալը: Պետք է հստակեցնել, որ նրանք այնտեղ այցելում են պաշտոնապես՝ ԵՄ կամ ԵԽ անունից, այլ ոչ թե որպես մասնավոր անձ կամ անհատ պատգամավոր: Սա եւս անառողջ շփոթմունք կառաջացնի»,-ասաց Սաջադ Քարիմը:

Դեկտեմբերի 19-20-ը ՀՀ Ազգային ժողովում անցկացվեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը, որի շրջանակում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում