Հասարակական

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է «Արմենպրես»-ի հիմնադրման 99 ամյակի շնորհավորանքներին

2 րոպեի ընթերցում

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է «Արմենպրես»-ի հիմնադրման 99 ամյակի շնորհավորանքներին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հիմնադրման 99-ամյակի կապակցությամբ: «Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է:

«Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրանում է հայկական առաջին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հիմնադրման 99-ամյակը:

Երեք հանրապետությունների շուրջ մեկդարյա պատմության վավերագրողը դարձած «Արմենպրես»-ին հաջողվել է, անկախ ժամանակի գաղափարախոսություններից ու պահանջներից, միջազգային մեդիահարթակում բարձր պահել Հայասատանի հեղինակությունը և առաջ քաշել այն հիմնախնդիրները, որոնք առկա են հայ ժողովրդի օրակարգում:

Այսօր ևս «Արմենպրես»-ը շարունակում է բարձր պահել սահմանված նշաձողը՝ հայակական մեդիադաշտում և միջազգային լրատվամիջոցների հետ աշխատանքում պահպանելով բացառիկ դերակատարություն:

Հպարտությամբ ենք արձանագրում, որ «Արցախպրես»-ի ստեղծման առաջին օրվանից «Արմենպրես» լրատվական գործակալությունը կարևոր «թիկունք» է դարձել՝ աջակցելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների՝ միջազգային հարթակներում տարածմանը: Երկու գործակալությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է նաև նորանոր նախագծերի իրականացում:

«Արցախպրես»-ի թիմը ի սրտե միանում է՝ ավագ գործընկերոջ տարեդարձի առթիվ հնչող բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին և ցանկանում նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում