Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շուրջ 20 երիտասարդ գրականագետներ հանդես են գալիս գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանին

Շուրջ 20 երիտասարդ գրականագետներ հանդես են գալիս գրականագետների 
հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ քսան երիտասարդ գրականագետներ իրենց ուսումնասիրություններով հանդես են գալիս երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանին:

Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտում  Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտական երկօրյա նստաշրջանի բացմանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ գրականագետների նոր սերունդը ոչ միայն զբաղվում է գիտությամբ, այլ նաև խոսք ունի ասելու:

«Ողջունում եմ նստաշրջանի մասնակիցներին և կազմակերպիչներին: Ես եկել եմ այն համոզման, որ թյուր են այն տեսակետները, որ գիտության նկատմամբ փոխվել է վերաբերմունքը դեպի վատ և չունենք երիտասարդ գիտաշխատողներ» ,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յուրի Սուվարյանը:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ Վարդան Դևրիկյանը հայտնեց, որ նստաշրջանն ունի և թեմատիկ, և աշխարհագրական լայն ընդգրկում:

«Գիտական նստաշրջանին մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր ուսումնական հաստատությունները: Թեմաները հիմնականում ընտրված են մասնակիցների թեկնածուական ատենախոսություններից, ինչը կարելի է համարել նախաներկայացում: Սովորական նստաշրջաններից այս մեկը կարող է գիտական առումով նորություն լինել, քանի որ ամեն մեկն իր թեզի վրա աշխատել է տարիներով»,-ասաց Վարդան Դևրիկյանը:

Նստաշրջանին ներկայացված են հայ գրականության բոլոր փուլերը` թե միջնադարյան, թե նորագույն, ինչպես նաև արտասահմանյան գրականության տեսության հարցերը: Թեմաները կոնկրետ հետազոտված աշխատանքներ են:

Անի Սարգսյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am