Հասարակական

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԿՏՀ գործադիր կոմիտեի գլխավոր տնօրենին

2 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանն ընդունել է ԿՏՀ գործադիր կոմիտեի գլխավոր տնօրենին

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Կապի տարածաշրջանային համագործակցության գործադիր կոմիտեի գլխավոր տնօրեն Նուրուդին Մուխիդինովին: Նա Երևանում է՝ մասնակցելու Հեռահաղորդակցության միջազգային միության Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համաժողովին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Նուրուդին Մուխիդինովը նախարարին ներկայացրեց իր տպավորությունները համաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Նա ընդգծեց համաժողովի բարձր կազմակերպվածությունը և ներկայացուցչական կազմը։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին Հեռահաղորդակցության միջազգային միության կատարած աշխատանքների, ընթացիկ ծրագրերի և առաջիկա պլանների վերաբերյալ։ Նախարարին ներկայացվեցին 2018թ. նախատեսվող ՏՀՏ ոլորտի բարձր մակարդակի աշխատանքային խմբի հանդիպման մանրամասները: Վահան Մարտիրոսյանն առաջարկեց այն անցկացնել Հայաստանում, ինչը համաձայնությամբ ընդունվեց։

Ն. Մուխիդինովը շնորհակալություն հայտնեց նախարարին աջակցության համար: Նա նշեց, որ փոստային կապի ոլորտում Հայաստանն առաջատար դեր ունի, իսկ նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցներն իրենց մասնագիտական գիտելիքներով մշտապես պատրաստակամ մոտեցում են ցուցաբերում կոմիտեի աշխատանքներին։

Նախարարն ընդգծեց, որ նախարարությունը պատրաստ է առավել ակտիվ շարունակել համագործակցությունը Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում