Տնտեսություն

«Ամերիաբանկ»-ը և «Գոլդեն Սթեյթ» բանկ. մոտեցնելով սահմանները

2 րոպեի ընթերցում

«Ամերիաբանկ»-ը և «Գոլդեն Սթեյթ» բանկ. մոտեցնելով սահմանները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամերիաբանկ»-ի և «Գոլդեն Սթեյթ» բանկի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցավ «Ամերիաբանկ»-ի Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի, «Գոլդեն Սթեյթ» բանկի Խորհրդի նախագահ Ռոբերտ Սեդրակյանի հանդիպումը Կալիֆորնիայի գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցում էր Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ամերիաբանկ»-ի և «Գոլդեն Սթեյթ» բանկի համագործակցության հուշագրի ներքո քննարկվեցին մի շարք հարցեր: Հանդիպումը նպատակ ուներ մոտեցնել Հայաստանի և Կալիֆորնիայի սահմանները, ընդլայնել ու խթանել բիզնեսի զարգացումը և հասանելի դարձնել անշարժ գույքի շուկաները:

Հիշեցնենք, որ համաձայն հուշագրի` հայաստանյան այն ընկերությունները և ֆիզիկական անձնիք, ովքեր ցանկանում են ստանալ բանկային ծառայություններ, ձեռք բերել անշարժ գույք կամ բիզնես վարել Կալիֆորնիա նահանգում, ունեն վստահելի գործընկեր ի դեմս «Գոլդեն Սթեյթ» բանկի, որին կարող են դիմել «Ամերիաբանկ»-ի միջնորդությամբ: Միաժամանակ, ԱՄՆ-ում գրանցված ընկերությունները և ռեզիդենտ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն օգտվելու «Ամերիաբանկ»-ի պրոդուկտներից և ծառայություններից «Գոլդեն Սթեյթ» բանկի միջնորդությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում