Հասարակական

Անտառուտ գյուղում մոտ 600 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

Անտառուտ գյուղում մոտ 600 հակ անասնակեր է այրվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 26-ին, ժամը 06:51-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անտառուտ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու Վարազդատ Հունանյանի թիվ 15 տան մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:49-ին, մարվել՝ 11:37-ին: Արվել է մոտ 600 հակ կուտակած անասնակեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում