Հասարակական

Գավառում մահվան ելքով  ՃՏՊ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Գավառում մահվան ելքով  ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը nոյեմբերի 26-ին, ժամը 03։52-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի 34 LR 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. Մ. Դ.) (բեռնված վառելափայտով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները Մ. Դ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում