Հասարակական

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, նոյեմբերի 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Նշված օրերին լեռնային և նախալեռնային գոտիներում՝ սպասվում են տեղումներ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում` նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում