Հասարակական

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպումն Ազգային ժողովում. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նոյեմբերի 22-ին կհանդիպեն պատգամավորների հետ. հրավիրվել է կլոր սեղան:

Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենպրես»-ում:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում կկազմակերպվեն կլոր սեղանի ձևաչափով հանրային լսումներ, որի ընթացքում կքննարկվեն թե տարկետման, թե ուսանողների խնդիրները: Այդ ամենը լինելու է հրապարակային: «Մենք ցույց ենք տալիս, որ պատրաստ ենք լսել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձայնը»,-նշել էր խորհրդարանի փոխխոսնակը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում