Հասարակական

Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են ՀՀ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 18-19-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի մոտակայքում՝ սարի վրա այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ, Տավուշի մարզի Մեծավան գյուղ տանող ճանապարհի մոտակայքում՝ 1 հա, Տաշիր - Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 6 հա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում