Հասարակական

ԱԺ-ում մեկնարկել է ուսանողների հանդիպումը պատգամավորների հետ

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ում մեկնարկել է ուսանողների հանդիպումը պատգամավորների հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, պատգամավորներ Վարդան Բոստանջյանի և Հակոբ Հակոբյանի հանդիպումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ արտահայտվող ուսանողների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուսանողները քիչ առաջ 5 հոգանոց խմբով մտան խորհրդարանի շենք, այս պահին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատասենյակում մեկնարկել է հանդիպումը:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպմանը մասնակցում են մեկ նպատակով, որպեսզի քննարկեն և հասկանան օրենքի շուրջ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու հնարավորությունները, որին կմասնակցեն ինչպես իշխանության և ընդդիմության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու ուսանողները:

Նա նաև նշեց, որ հացադուլը դադարեցնելու որոշում դեռ չունեն՝ ընդգծելով, որ հացադուլ անող ուսանողների ինքնազգացողությունը շատ լավ է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում