Հասարակական

Անցած երեք օրերին արձանագրվել է թմրամիջոցների հայտնաբերման 5 դեպք

1 րոպեի ընթերցում

Անցած երեք օրերին արձանագրվել է թմրամիջոցների հայտնաբերման 5 դեպք

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` նոյեմբերի 10-ից 13-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 29-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 և զենք-զինամթերքի առգրավման 3 դեպք։

Բացահայտվել է գողության 22, խարդախության 6, ապօրինի ծառահատման 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական, յուրացման, շորթման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 31 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում