Հասարակական

Արթիկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Արթիկում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 13-ին՝ ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների թիվ 5 հասցեի հետնամասում այրվում է տնակ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:18-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Խ.-ին պատկանող տնակի (մոտ 9 քմ) և Ա. Ա.-ին պատկանող ինքնաշեն տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում