Հասարակական

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 13 նյութ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում նոյեմբերի 6-ի՝ ժամը 13:00-ի դրությամբ, ստացվել է 13 նյութ՝ նոյեմբերի 5-ին մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշված 13 նյութերից 7-ն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, 5-ը՝ Գեղարքունիքի, 1-ը՝ Սյունիքի մարզային քննչական վարչություններում։

Նյութերը մեծամասամբ վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին, 1-ական՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն, ընտրողներին ուղղորդելուն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։ Փաստական հանգամանքների հիման վրա կայացվող որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում