Հասարակական

Մուշավան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում

1 րոպեի ընթերցում

Մուշավան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացին գտնվել է անվնաս վիճակում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքիՄուշավան թաղամասի մոտակայքում մոլորված քաղաքացին, ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոյեմբերի 3-ին, ժամը 13:20-ին մոլորվածի հարազատներից ստացված զանգի, գտնվել է անվնաս վիճակում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նոյեմբերի 2-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքիՄուշավան թաղամասի մոտակայքում քաղաքացի է մոլորվել, իսկ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղեկություն է ստացվել նաև, որ քաղաքացին (ոչ սթափ վիճակում) դուրս է եկել տնից և գնացել անհայտ ուղղությամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետադարձ կապ է հաստատվել ահազանգողի հետ, ով համացանցով փոխանցել է իր երկրատեղորոշման կոորդինատները (ըստ կոորդինատների՝ վերջինս գտնվում էր Մ-15 ավտոճանապարհին` Խարբերդի ամառանոցների մոտակայքում):

Նշված հատվածում իրականացվել էին որոնողական աշխատանքներ. քաղաքացին չէր հայտնաբերվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում