Հասարակական

Ջրափրկարարները ափ են դուրս են բերել Սևանի ափից ռետինե նավակով 3 կմ հեռացած քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Ջրափրկարարները ափ են դուրս են բերել Սևանի ափից ռետինե նավակով 3 կմ հեռացած քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hոկտեմբերի 29-ին, ժամը13:46-ին ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացիներ ռետինե նավակով գտնվում 1 Սևանա լճում՝ «Չանչի» կոչվող հատվածում, և չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնելհատուկ ջրափրկարարական ջոկատը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ քաղաքացիներ՝ 1982 թ. ծնված Հ. Մ.-ն և 1981 թ. ծնված Կ. Մ.-ն ռետինե նավակով գտնվում են Սևանա լճում՝ ափից մոտ 3 կմ հեռավորության վրա, և անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ ափ:

Ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում