Հասարակական

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

1 րոպեի ընթերցում

Սահմանամերձ համայնքների աշակերտներին և ուսանողներին կտրամադրվի սոցիալական աջակցություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մասնակի կփոխհատուցի սոցիալական աջակցության ստացող՝ ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների ուսման վարձավճարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: ՀՀ սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման համար հատկացվեց 26582.6 հազար դրամ, իսկ ուսանողների ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցումը կազմակերպելու համար՝ 76836.7 հազար դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում