Հասարակական

Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղին խնամել և փոխանցել են բնապահպանության նախարարությանը

1 րոպեի ընթերցում

 Տավուշում զինծառայողները վնասված սպիտակագլուխ անգղին խնամել և փոխանցել են բնապահպանության նախարարությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության միջոցով կապ են հաստատել բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք՝ համապատասխան վերահսկողության տակ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Սպիտակագլուխ անգղը Ճուռակների ընտանիքին պատկանող թռչուն է, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում