Հասարակական

Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին միացնելու որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նշված փոփոխությունը բխում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործման ու օպտիմալացման անհրաժեշտությունից: «Նախատեսվում է 11 հաստիքի կրճատում և 9 միլիոն դրամի խնայողություն»,- ասաց փոխնախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում