Հասարակական

Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ 

1 րոպեի ընթերցում

Ալավերդիում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոռու մարզի Ալավերդիում կրակոցներ են հնչել, քաղաքացի Կ. Փ.-ն հիվանդանոցի ճանապարհին մահացել է։Սպանության վերաբերյալ կատարվում է քննություն, պարզվում են հանգամանքները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվական վարչությունից տեղեկացրին, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։

«Դեռևս ինքնությունը չպարզված անձը կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 1978 թվականի ծնված Կ. Փ.-ի ուղղությամբ և սպանել նրան։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները վնասազերծել են և բերման ենթարկել հանցագործությունը կատարողին»,- ասացին ոստիկանությունից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում