Սպորտ

«Շիրակը» հաղթեց ետնապահին, «Գանձասար-Կապանը»` «Փյունիկին»

1 րոպեի ընթերցում

«Շիրակը» հաղթեց ետնապահին, «Գանձասար-Կապանը»` «Փյունիկին»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի ևս երկու հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրու «Շիրակ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Արարատ»-ին: «Շիրակ»-ի կազմում աչքի ընկավ Վահան Բիչախչյանը:

Խաղային օրվա մյուս խաղում «Գանձասար-Կապան»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան` Մարինի Ջունիորն և Գեղամ Հարությունյանը:

Այս տուրից հետո «Շիրակ»-ը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակ, երկրորդ տեղում «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակի վերջում` «Գանձասար-Կապան»-նն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում