Հասարակական

Լոռու մարզպետը «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի աշխատակիցների հարցն առաջ կքաշի բարձր ատյաններում

2 րոպեի ընթերցում

Լոռու մարզպետը «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի աշխատակիցների հարցն առաջ կքաշի բարձր ատյաններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզպետարանի դիմաց հավաքված «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատողներին Արթուր Նալբանդյանը խոստացել է հարցն առաջ քաշել էներգետիկ ենթակացուքվածքների և բնական պաշարների նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ վարչապետի մոտ: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, աշխատակիցների պահանջն աշխատավարձի պարտքի մարումն է: Այդ հարցով Լոռու մարզպետը հավաքված խմբից երեք հոգու իր աշխատասենյակում ընդունեց՝ հարցն ավելի մանրամասն քննարկելու համար:

«Նրանց պահանջը լսելուց հետո Լոռու մարզպետը խոստացել է աշխատակիցներին հարցն առաջ քաշել էներգետիկ ենթակացուքվածքների և բնական պաշարների նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև ՀՀ վարչապետի մոտ: Լոռու մարզպետը միշտ հետևողական է եղել այս հարցում»,- ասաց Վահե Դոխոյանը:

Նրա տեղեկացմամբ`«Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության մի մասն այս պահին լուծարային գործընթացի մեջ է: Աշխատակիցների մի մասը ներկայումս աշխատում է գործարանում, իսկ մյուս մասն ազատված է աշխատանքից: Վերջիններս հավաքվել էին մարզպետարանի առջև: Դոխոյանը նշեց, որ ներկայումս գործարանում աշխատողների աշխատավարձի մասով Լոռու մարզպետը դիմել էր ՀՀ նախագահին, և խնդիրը դրական լուծում էր ստացել: Մարզպետի համար կարևորը մարդու աշխատանքի դիմաց վաստակածն է, որը պետք է փոխհատուցվի:

Նա նաև հավելեց, որ հարցը հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվի նախարարությանը: «Ընդամենը օրերի ընթացքում մարզպետը փորձելու է հարցն առաջ քաշել և լուծում տալ դրան»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում