ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման համար հատկացվեց 800 մլն դրամ
13:21, 8 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև ամանորյա տոների կապակցությամբ պարգևատրելու համար հատկացրեց 800 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով, որ ՊԵԿ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չի կատարվելու, ուստի՝ չօգտագործվող գումարներից 800 մլն դրամն առաջարկեց ուղղել պարգևատրմանը:
Միաժամանակ, Հարությունյանն ասաց, որ ՀՀ պետական բյուջեով պարգևատրման համար նախատեսված միջոցներից պարգևատրման ֆոնդը պակասեցվելու է մեկ միլիարդ դրամով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում