Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

ՀՀ Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով 
համազեկուցողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին  ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը կարևորել է փաստահավաք առաքելության հետ պարբերական դարձած հանդիպումները, որոնք, նրա համոզմամբ, հնարավորություն են ընձեռում անդրադառնալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, տվյալ ժամանակահատվածում արձանագրված արդյունքներին, ինչպես նաև լսելու եվրոպական արժեհամակարգին քաջածանոթ մարդկանց գնահատականն ու անաչառ տեսակետը: Նախագահը բարձր է գնահատել համազեկուցողների դերակատարությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների մշտադիտարկման հարցում և շնորհակալություն հայտնել իրականացվող աշխատանքի համար: 

Համազեկուցողները գոհունակությամբ են փաստել, որ Հայաստանում խորհրդարանական ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ առաջընթացը բավականին արագ և հետևողականորեն է իրականցվում, թեև, ըստ նրանց, դեռևս որոշ փոքր խնդիրներ կան լուծելու: «Պարո՛ն Նախագահ, այս ընթացքում Ձեր դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու գործում, իսկապես, շատ զգալի է եղել: Մենք ցանկանում ենք Եվրոպայի խորհրդի անունից պաշտոնապես հրավիրել Ձեզ այցելել Եվրոպայի խորհուրդ և ԵԽԽՎ-ում խոսել Հայաստանի մասին»,- հանդիպման ժամանակ ասել են ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողները: Հանրապետության Նախագահը շնորհակալությամբ է ընդունել հրավերը, ընդգծելով, որ դա լավ հնարավորություն է բարձր ամբիոնից ներկայացնելու Հայաստանում իրականացված աշխատանքներն ու դեռևս առկա խնդիրները:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո օրենսդրության համապատասխանեցման ուղղությամբ իրականացվող աշխատանքին, ԵԽ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացմանը՝ այդ համատեքստում կարևորելով ԵԽ գործողությունների նոր ծրագրի մեկնարկը:

Հանրապետության Նախագահը և համազեկուցողները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am