Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵՆԲ-ն 12 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրում ՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով

ԵՆԲ-ն 12 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրում ՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» 
կառուցմանն աջակցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ բանկի և Հայաստանի միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» (ՀՆԳ) ֆինանսավորվող 12 մլն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին համաձայնագիր՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանն աջակցելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)` հավելելով. «Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվել է «Հարևանության ներդրումային գործիքով» ֆինանսավորվող դրամաշնորհ տրամադրելու մասին համաձայնագիր, որով տրամադրվող միջոցները  կօժանդակեն  Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» իրականացման 12 մլն եվրո դրամաշնորհը կֆինանսավորվի «Հարևանության ներդրումային գործիքի» բյուջեից: Հայաստանի Հանրապետությանը ԵՆԲ-ն տրամադրում է դրամաշնորհը Եվրոպական Հանձնաժողովի անունից: ՀՆԳ դրամաշնորհն ունի երկու բաղադրիչ. առաջին բաղադրիչով սահմանված 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհով կֆինանսավորվեն շինարարական աշխատանքներն ու մատակարարման ծախսերը, իսկ երկրորդ բաղադրիչով նախատեսված 6 մլն եվրոն կհատկացվի որպես տեխնիկական աջակցություն: Այս համաձայնագրի նպատակն է սահմանել 6 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի ժամանակացույցն ու պայմանները, որն ուղղված է շինարարական աշխատանքների ու մատակարարման ծախսերի ֆինանսավորմանը: 6 մլն. եվրո տեխնիկական աջակցության տրամադրման համաձայնագիրը արդեն ստորագրվել էր նախորդ տարի:

 Եվրոպական ներդրումային բանկի նախագահի տեղակալ Յան Վապաավուորին նշել է. «Մեծապես արժևորում եմ, որ Եվրոպական ներդրումային բանկն ու Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հետ միավորում են կարողություններն՝  ի նպաստ որակի չափանիշներին համապատասխանող, արդյունավետ և ապահով ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման, մարդկանց կյանքի որակի բարելավման ու տնտեսական աճի ու տարածաշրջանային համագործակցության խթանման»։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդգծել է Հայաստանում ենթակառուցվածքային նախագծերի կարևորությունը, և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը` ՀՆԳ ֆոնդի միջոցով շարունակական աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների մոբիլիզացման իր աշխատանքների համար՝ առանձնացնելով  Եվրոպական ներդրումային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը` միտված ենթակառուցվածքային զարգացմանը: 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին ավելացրել է. «Այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է՝ ճանապարահային հաղորդակցությունը անհրաժեշտություն է»,- և շարունակել` ընդծելով. «Եվրոպական միությունը  գոհ է, որ կարող է  նպաստել ԵՆԲ-ի կողմից  ձեռնարկվող ջանքերին, որոնք ուղղված են  ՀՀ քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկների Հայաստանում ավելի ազատ ու ապահով տեղաշարժմանը և հարևան տարածքներ ու շուկաներ  նրանց ավելի դյուրին մուտք գործելուն»:

2013 թվականին Եվրոպական ներդրումային բանկը ստորագրել է Հայաստանի կարևորագույն ավտոտրանսպորտային միջանցքի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» բարեկարգման աշխատանքների ֆինանսավորման համար 60 մլն եվրո վարկ տրամադրելու մասին պայմանագիր:

Ծրագիրը խթան կհանդիսանա Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար ու, նպաստելով տարածարջանային ինտեգրման ամրապնդմանը, զգալի օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին: Ֆինանսավորվող ծրագիրը հանդիսանում է հյուսիսից հարավ` Վրաստանի սահմանի Բավրայից Իրանի սահման`Մեղրի ձգվող Բավրա, Գյումրի, Աշտարակ, Երևան, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքներով անցնող 556 կմ երկարությամբ ճանապարհային միջանցքի բարելավմանն ուղղված հավակնոտ նախագծի  բաղկացուցիչը:

Եվրոպական Միության բանկը՝  ԵՆԲ-ը, ֆինանսավորում Հայաստանում իրականացվող ծրագրերը հիմք ընդունելով Արևելյան հարևանության երկրների հարցերով ԵՄ Խորհրդի և Եվրոպական խորհրդարանի հանձնագիրը: 2014-2020 թվականների հանձնագիրը թույլ է տալիս ԵՆԲ-ին ԵՄ երաշխավորմամբ՝ տրամադրել մինչև 4.8 մլն եվրո ֆինանսավորում՝ Եվրամիության, ինչպես նաև ԱլԳ երկների համար հատուկ կարևորություն ներկայացնող ոլորտներում՝ տեղական և մասնավոր հատվածի զարգացմանը, սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներին և կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի իրականացման համար: Հարևանության երկրներին աջակցության ծավալները ընդլայնելու նպատակով բանկի կողմից ստեղծվել է նաև 3 մլրդ եվրո արժեքով սեփական ռիսկի Հարևանության ֆինանսավորման ֆոնդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am