Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Լիբանանի նորընտիր նախագահը կհանդիպի հայ պատգամավորների հետ

Լիբանանի նորընտիր նախագահը կհանդիպի հայ պատգամավորների հետ

ԲԵՅՐՈՒԹ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահական պալատում երկրի նորընտիր ղեկավար Միշել Աունը կընդունի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին` խորհրդակցելու նոր վարչապետի նշանակման հարցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, արդեն հստակեցվել են խորհրդարանական խմբակցությունների հանդիպման ժամերը:

Նոյեմբերի 2-ին ժամը 12:00-ին կընդունի Մուսթաքբալ հոսանքի պատգամավորական խմբին, որի կազմում են հայ պատգամավորներ Սերժ Թուրսարգիսեանը, Ժան Օղասապեանը և Սեպուհ Գալփաքեանը:

Ավելի ուշ Աունը կընդունի Լիբանանյան ուժերի պատգամավորներին, շարքում է հայ պատգամավոր  Շանթ Չինչինեանը:

Արդեն նոյեմբերի 3-ին` առավոտյան 9:30-ին Լիբանանի նորընտիր նախագահը կընդունի հայկական պատգամավորական բլոկին, որի մաս են կազմում պատգամավորներ Յակոբ Բագրատունի և Արթուր Նազարեանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am