Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am