Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում

Ռուսաստանը մտադիր Է մշտական ռազմածովային բազա տեղակայել սիրիական Տարտուսում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պլանավորում Է Սիրիայի Տարտուս քաղաքում ռազմածովային ռազմակայան տեղակայել մշտական հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հայտնել Է ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը:

«Սիրիայում մենք մշտական հիման վրա ռազմածովային ռազմակայան կունենանք Տարտուսում: Համապատասխան փաստաթղթերը պատրաստված են, դրանք կանցնեն միջգերատեսչական համաձայնության ընթացակարգեր: Պատրաստվածության աստիճանը բավականին բարձր Է, եւ մենք հույս ունենք, որ շուտով ձեզ խնդրելու ենք վավերացնել այդ փաստաթղթերը»,-ասել Է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նիստում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am