Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Սեւան քաղաքի համանուն զբոսայգում տեղադրվել է զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրին

Սեւան քաղաքի համանուն զբոսայգում տեղադրվել է զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրին

ԳԱՎԱՌ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում նշանավորվել է հայ ազատագրական շարժման ականավոր գործիչ, զորավար Անդրանիկ Օզանյանի կիսանդրու տեղադրումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, զորավար Անդրանիկի կիսանդրին պատվիրվել է Սեւանի քաղաքային  խորհրդի կողմից, 1993 թվականին, որը հեղինակել է քանդակագործ Տարիել Հակոբյանը: Այն նախատեսվել է տեղադրել Զորավար Անդրանիկի անունը կրող զբոսայգում, սակայն զբոսայգու անբարեկարգ լինելու եւ այլ պատճառներով ձգձգվել է:

«Ավելի քան 23 տարի կիսանդրին ի պահ է տրվել Սեւանի թիվ 4 դպրոցի տնօրինությանը: Վերջապես այս տարի Սեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Անդրանիկ Օզանյանի անվան հրապարակում կառուցվեց կիսանդրու պատվանդանը, կատարվեցին բարեկարգման աշխատանքներ, իսկ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի օրը մեծանուն հայ հերոս Անդրանիկի կիսանդրին հանդիսավորությամբ տեղադրվեց իր անունը կրող զբոսայգու պատվանդանին: Սեւանցիները երկար են սպասել այս պահին»,-ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am