Հասարակական

Գեղարքունիքի մարզում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 11 թեկնածու

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ինքնաբացարկ են հայտնել համայնքի ղեկավարի 11 թեկնածու

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի 53 համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված թեկնածուներից սեպտեմբերի 19-ի դրությամբ ինքնաբացարկ են հայտնել 11-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 22, 23, 24 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, Անտառամեջում ինքնաբացարկ է հայտնել Սմբատ Սարիբեկյանը, Բերդկունքում՝ Ավետիք Դադիկյանը, Երանոսում՝ Սերյոժա Թումեյանը, Լճաշենում՝ Հակոբ Վարդանյանը, Լճավանում՝ Յուրիկ Ալեքսանյանը, Ծովագյուղում՝ Գուրգեն Խանզադյանը, Ծաղկունքում՝ Արմեն Ղազարյանը, Ծովակում՝ Էդիկ Մուրադյանը, Նորատուսում՝ Վաչիկ Խաչատրյանը, Վաղաշենում՝ Տիգրան Եղիազարյանը, Վարդենիկում՝ Վարդան Մանուկյանը, Սոթքում՝ Գրիգոր Դանիելյանը:

«Ինքնաբացարկների վերջնաժամկետը սեպտեմբերի 22-ն է, այնպես որ հնարավոր են նոր ինբնաբացարկներ»,- նշեցին Գեղարքունիքի մարզի ԸԸՀ ներկայացուցիչները:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում