Սպորտ

«Կարմիոտիսսա»-ն ոչ ոքի է խաղացել. Ոսկանյանը և Մանոյանը մասնակցել են խաղին

1 րոպեի ընթերցում

«Կարմիոտիսսա»-ն ոչ ոքի է խաղացել. Ոսկանյանը և Մանոյանը մասնակցել են խաղին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Տարոն Ոսկանյանի և Դավիթ Մանոյանի թիմը` «Կարմիոտիսսա»-ն, սեփական հարկի տակ ոչ ոքի` 0:0 հաշվով է ավարտել «Զակակիու»-ի հետ խաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տանտերերի կազմում ամբողջ խաղին մասնակցել է Տարոն Ոսկանյանը, իսկ Դավիթ Մանոյանը փոխարինման է դուրս եկել 58-րդ րոպեին:

Վաստակած 2 միավորով «Կարմիոտիսսա»-ն կիսում է 6-7-րդ տեղերը: Հաջորդ խաղում հայազգի ֆուտբոլիստների թիմը սեպտեմբերի 10-ին կմրցի ԱԵԿ-ի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում