Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով տոնական ծրագիրը

Կարապի լճի հարակից տարածքում կկայանա «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով տոնական 
ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում հուլիսի 10-ին` ժամը 21:30-ից Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի «Ֆուտբոլը մեզ հետ» խորագրով մարզահամերգային տոնական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Ֆրանսիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի մեկնարկը` ժամը 23:00-ն, կազմակերպված տոնական ծրագրի շրջանակում իրենց կատարումներով հանդես կգան սիրված երգիչ-երգչուհիներ, ներկաներին կողջունեն հանրահայտ մարզական մեկնաբաններ, ինչպես նաև կանցկացվեն անակնկալ խաղարկություններ, որոնք կշարունակվեն նաև ԵՎՐՈ 2016-ի եզրափակիչ խաղի ընդմիջման ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am