Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի ափերի մոտ

7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թայվանի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հզոր երկրաշարժ Է տեղի ունեցել Թայվանի հյուսիսարեւելյան ծովափի մոտ: Դրա մագնիտուդը, ըստ կղզու կենտրոնական օդերեւութաբանական վարչության գնահատումների՝ կազմել Է 7,2:

Ինչպես ճշտել Է գերատեսչությունը, ստորգետնյա ցնցման Էպիկենտրոնը գտնվում Էր Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում՝ Ցզիլուն նավահանգստային քաղաքից 73 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվում Էր 271,3 կիլոմետր խորության վրա, ծովի տակ:

Տարերքի հարվածներն ամենից ուժեղ են զգացել Իլանի, Խուալյանի եւ Նանտոուի գավառների բնակիչները: Երեքբալանոց տատանումներ Է գրանցվել նաեւ Թայվանի Թայբեյ վարչական կենտրոնում: Զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am