Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը. Ստոլտենբերգ

Երկար տարիներ ի վեր առաջին անգամ կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը. Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ 2016 թվականին կաճեն ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը The Financial Times թերթին տված հարցազրույցում:

«2016 թվականի համար կանխատեսումների համաձայն, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի անդամ պետություններից ստացված տվյալների վրա, ընթացիկ տարին կդառնա առաջինը, երբ Եվրոպայում դաշնակիցների պաշտպանական ծախսերը կաճեն երկար տարիներ ի վեր առաջին անգամ»,- մայիսի 31-ին Ստոլտենբերգի խոսքը մեջբերել Է հրատարակությունը:

«Մենք բախվում են անորոշության, ավելի մեծ թվով սպառնալիքների ու անվտանգության խնդիրների, քան նախորդ ամբողջ սերունդը, մեզ անհրաժեշտ Է ամրապնդել միասնությունը, հզորությունն ու կայունությունը»,- նշել Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am