Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԿԺԴՀ-ում ձախողվել է «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը

ԿԺԴՀ-ում ձախողվել է «Մուսուդան» բալիստիկ հրթիռի արձակումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն մայիսի 31-ին հրթիռի անհաջող արձակում է իրականացրել երկրի արեւելյան ծովափին գտնվող Վոնսան քաղաքի շրջանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ռյոնհապ գործակալությունը:

«Հյուսիսային Կորեան փորձել է հրթիռ արձակել Վոնսան քաղաքի շրջանից: Սակայն այն անհաջող է եղել»,- գործակալությունը մեջբերել է Հարավայի Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի հայտարարությունը: Հրթիռի տեսակն առայժմ չի ճշտվում: Մայիսի 30-ին Kyodo ճապոնական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել ԿԺԴՀ-ի կողմից «Մուսուդան» տեսակի բալիստիկ հրթիռի հնարավոր արձակման վերաբերյալ: Ապրիլին Փենյանը երեք անգամ փորձել էր այդ հրթիռի փորձարկում իրականացնել, բայց բոլոր փորձերն անհաջող էին ստացվել:

Ճապոնիան ԿԺԴՀ-ում հրթիռի արձակման փորձը համարում է համաշխարհային հանրակցության դեմ ուղղված լուրջ սադրանք: Այդ մասին մայիսի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան:

«ԿԺԴՀ-ում հրթիռների շարունակվող արձակումները սադրիչ լուրջ գործողություններ են համաշխարհային ողջ հանրակցության նկատմամբ, ներառյալ Ճապոնիան»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ Փենյանի այսօրինակ գործողությունները «բացարձակապես անընդունելի են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am