Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Երևանում հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

Երևանում հունիսի 1-ից կմեկնարկի «Երևանյան ամառ»-ը

ԵՐԵՎԱն, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավանդական դարձած «Երևանյան ամառ» միջոցառումների 2016 թ. եռամսյա ծրագիրը մեկնարկում է հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ արդեն պատրաստ է «Երևանյան ամառ - 2016»-ի միջոցառումների հստակ ժամանակացույցը, իսկ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ տարվող  նախապատրաստական աշխատանքներն ամփոփվել են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավարտական խմբերում կազմակերպվող միջոցառումներին և  դպրոցներում մեկնարկող ավարտական քննություններին՝ քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել կազմակերպչական աշխատանքները:

Քաղաքապետի մեկ այլ հանձնարարականով առաջիկա շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակային տարածքների խաղահրապարակներում առկա կարուսելները և մարզագույքը անվտանգ շահագործման նպատակով կուսումնասիրվեն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն դրանց ամրացման աշխատանքներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am