Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Իրաքյան զորքերն սկսել են Էլ Ֆալուջայի գրոհը

Իրաքյան զորքերն սկսել են Էլ Ֆալուջայի գրոհը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի  ահաբեկչության հակազդման հատուկ զորամասերը մայիսի 30-ի առավոտյան մտել են Բաղդադից 50 կիլոմետր հեռավորության գտնվող Էլ Ֆալուջայի հարավային շրջաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ալ Արաբիա» հեյուստաալիքին հայտնել Է Անբարի արեւմտյան նահանգում կառավարական զորքերի հրամանատարության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների կողմից բռնազավթված քաղաքի ազատագրման գործողությունն անցկացվում Է ռազմաճակատի երեք հատվածում: 

Անցած շաբաթ զորքերին հաջողվել Էր հսկողություն հաստատել Էլ Ֆալուջայի արվարձանների տարածքի 80 տոկոսի նկատմամբ եւ ոչնչացնել 100-ից ավելի ահաբեկիչների: Զինվորականներն ու աշխարհազորայինները կարողացել Էին գերությունից ազատել 507 ընտանիքների: Ներկայում, տարբեր աղբյուրների տեղեկատվության համաձայն, Էլ Ֆալուջայում կան 50 հազարից մինչեւ 90 հազար բնակիչներ: ԻՊ-ի հարագլուխները քաղաքի ծայրամասերում տեղակայել են դիպուկահարների, որոնք կրակ են բացում քաղաքից դուրս պրծնել փորձող փախստականների վրա:

ԻՊ-ի զինյալներն անտեսել են զենքը վայր դնելու իրաքյան հրամանատարության կոչերը եւ մայիսի 29-ին իրականացրել են վտանգավոր հակագրոհներ՝ ճեղքումների համար օգտագործելով ականապատված ավտոմեքենաներ: Մահապարտների գրոհների հետեւանքով հարավարեւելյան արվարձանի արգելադետքերի մոտ եւ Էլ Ամիրիայի շրջանում զոհվել են տասը զինվոր եւ յոթ աշխարահազորային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am