Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արտյոմ Ալեքսանյանը դարձել է բարձրացատկի Հայաստանի չեմպիոն

Արտյոմ Ալեքսանյանը դարձել է բարձրացատկի Հայաստանի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում կայացավ աթլետիկայի 2016 թվականի առաջնությունը, որի ժամանակ խաղարկվեցին մեդալների 35 հավաքածու:

Բարձրացատկի Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Ալեքսանյանը (1,95): Սկավառակի նետման ժամանակ լավագույն արդյունք գրանցեցին Հերմինե Ավետիսյանը (43մ 20 սմ) և Ալբերտ Մարտիրոսյանը (44մ 74սմ): Գնդի հրման վարժությունում 17մ 08սմ արդյունքով Հայաստանի չեմպիոն դարձավ Ալբերտ Մարտիրոսյանը, իսկ աղջիկների պայքարում լավագույնը Հերմինե Ավետիսյանն էր (12մ 51սմ): Նիզակի նետման վարժությունում առաջին տեղում էին Ալբերտ Մարտիրոսյանը (60մ 15սմ) և Քրիստինե Հարությունյանը (38մ 87սմ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ լրատվության բաժնից:

Հեռացատկում 7մ 35սմ արդյունքում Գոռ Ներկարարյանն առաջին էր, աղջիկների պայքարում ոսկի մեդալ նվաճեց Քրիստինե  Հարությունյանը (5մ 63սմ): Եռացատկում երկրի չեմպիոն դարձավ և օլիմպիական նորմատիվ սահմանեց Լևոն Աղասյանը (16մ 85սմ):

Վազքային ձևերում 100 մետր աղջիկների պայքարում 12.03 վրկ-ով առաջին տեղում Գայանե Չիլոյանն է: Տղաների պայքարում 10.92 վրկ. արդյունքով առաջին տեղում Արթուր Մուրադյանն է: 200 վազքում աղջիկների մրցավազքում օլիմպիական նորմատիվ լրացրեց Գայանե Չիլոյանը, ով տարածությունը հաղթահարեց 23.16 վրկ-ում: Տղաներից նշված տարածությունը 22.39 վրկ արդյունքով առաջին հատեց Արթուր Մուրադյանը:  400 մետր վազքում ոսկե մեդալակիրներ դարձան Ստելա Թամրազյանը (58.51վրկ.) և Տիգրան Մկրտչյանը (48.63 վրկ): 800 մետրում աղջիկներից լավագույնը Էլլադա Ալավերդյանն էր (2.23.31), իսկ տղաներից` Տիգրան Մկրտչյանը (1.53.33):

1500 մետր վազքաձևի տղաների պայքարում 3 րոպե 56.81 վրկ արդյունքով լավագույնը Երվանդ Մկրտչյանն էր: Իսկ Լիլիթ Հարությունյանը լավագույնն էր աղջիկների մեջ` 5 րոպե 09.12 վրկ.: 3000 մետր տարածությունն առաջին հատեցին Ստելա Թամրազյանը (11 րոպե 34.58 վրկ.) և Երվանդ Մկրտչյանը (8 րոպե 38,15 վրկ):

4x100մետր փոխանցումավազքում առաջին տեղում ԱՕՄ-ի թիմերն էին: Իսկ 4x400 մետր փոխանցումավազքում հաղթեց Վանաձորի թիմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am