Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժությունում
14:23, 29 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավքականի անդամ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնության օղակների վրա վարժությունում՝ 15,633 միավոր արդյուքնով։ Առաջնությունն անցկացվում է Շվեյցարիայի Բեռն քաղաքում։
Մերդինյանը բաժանելէ երկրորդ տեղը Ռուսաստանի ներկայացուցիչ Դենիս Աբլյազինի հետ, որը ցույց է տվել նույն արդյունքը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հաղթանակը տոնել է հույն մարմնամարզիկ Էլոֆտերիոս Պետրունիասը (15,866)։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում