Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հիրոսիմայի զոհերի հոգիները մշտապես խոսում են մեզ հետ ու հիշեցնում… Օբամա

Հիրոսիմայի զոհերի հոգիները մշտապես խոսում են մեզ հետ ու հիշեցնում… Օբամա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն օրը, երբ ԱՄՆ-ը միջուկային հարված հասցրեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքին, աշխարհն ընդմիշտ փոխվեց: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Հիրոսիմայի Խաղաղության պուրակում:  

«Այդ առավոտյան՝ գրեթե 71 տարի առաջ, երբ երկնքից եկավ մահն ինքը, աշխարհն ընդմիշտ փոխվեց»,- հայտարարել Է Օբաման՝ նշելով, որ Հիրոսիմայի եւ Նագասակիի ռձբակոծումները «Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան ավարտն Էին»: «Այդ պատերազմի զոհեր դարձան միանգամայն անմեղ մարդիկ: Նրանց հոգիները մշտապես խոսում են մեզ հետ եւ հիշեցնում այն մասին, թե ովքեր ենք մենք եւ այն մասին, թե ինչպիսին պետք Է դառնանք»,- ասել Է Օբաման:   

Նախագահը նաեւ ընդգծել Է, որ ԱՄՆ-ը՝ «որպես միջուկային զենք ունեցող պետություն, պարտավոր Է ունենալ այնպիսի աշխարհ ստեղծելու համարձակություն, որտեղ նման զենքն անհրաժեշտ չի լինի»: «Գուցե այդ նպատակը ձեռք չբերվի իմ կենդանության օրոք, սակայն դա չի նշանակում, թե մենք չպետք Է աշխատենք այդ ուղղությամբ»,- նշել Է նա:    

Օբամայի խոսքով՝ «մարդկային քաղաքակրթության» պատմությունը «լի Է պատերազմներով», ուստի ամբողջ մարդկությունը պետք Է արմատապես փոխի իր վերաբերմունքը պատերազմներ մղելու բուն հարցի նկատմամբ եւ»ամեն ինչ անի դրանցից խուսափելու նպատակով»: «Դրա համար անհրաժեշտ են բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների ջանքերը»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am