Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել  է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am