Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հրազենային վիրավորումից զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում

Հրազենային վիրավորումից զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար 
քննություն է տարվում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Վահե Արգամի Եղոյանի մահվան հանգամանքները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մայիսի 25-ին` ժամը 18:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է  պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Արգամի Եղոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:     

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am