Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Գյուղնախարարը վստահեցնում է` տարեցտարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման աճ է գրանցվում

 Գյուղնախարարը վստահեցնում է` տարեցտարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման 
աճ է գրանցվում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները տարեցտարի աճում են: Մայիսի 25-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տարի ունենում ենք լուրջ ձեռքբերումներ արտահանումների մասով: Անցյալ տարի թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալը կազմել է 80 հազար տոննա, այս տարվա հինգ ամիսներին արդեն արտահանել ենք 48 հազար 300 տոննա պտուղ-բանջարեղեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց նախարարը:

Նա նշեց, որ նախորդ տարի, կապված Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հանգամանքով, տնտեսվարողների մոտ սպասողական վիճակ էր: Սակայն նրանք արդեն ամբողջապես ծանոթ են օրենսդրական դաշտին ու իրականացնում են արտահումներ: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` արտահումների ծավալը կազմել է 19 հազար 850 տոննա պտուղ-բանջարեղեն: Ստացվում է  կրկնակիից ավելի մենք արտահանում ենք ապահովել»,-ավելացրեց նախարարը:

Նրա խոսքով` դա վերջին երկու տարիներին ջերմոցային տնտեսությունների աշխատանքի արդյունք է: «Այս տարի մենք 70 հեկտար նոր ջերմոցային տնտեսությունենր կունենանք: Առաջին անգամ ջերմոցներ կհիմնվեն Գեղարքունիքի մարզում, ուր արևային օրերն ավելի շատ են, քան Արարատյան դաշտում»,-նշեց Սերգո Կարապետյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am