Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մահացել է հայ անվանի գեղանկարիչ Արշոն

Մահացել է հայ անվանի գեղանկարիչ Արշոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ծանր հիվանդությունից հետո մայիսի 14-ին` երեկոյան 75 տարեկան հասակում մահացել է անվանի հայ գեղանկարիչ, կերամիկ Արշոն (Արշավիր Կիրակոսյանը): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նկարչի հոգեհանգստյան արարողությունը կկայանա մայիսի 16-ին, ժամը 17:30-20:00` Թևոսյան 10բ հասցեում գտնվող (Ջրվեժ տանող ճանապարհին) հոգեհանգստի սրահում:

Արշոն նկարել սկսել է 7 տարեկանից: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1982 թ.-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1993-2011 թթ.-երին դասավանդել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

Ներկայումս նկարչի ստեղծագործական ժառանգության կեսից ավելին վաճառված է: Նկարչի աշխատանքները պահպանվում են աշխարհի տարբեր թանգարաններում, ցուցասրահներում և մասնավոր հավաքածուներում (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Ռուսաստան, Լատվիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոլանդիա), ինչպես նաև ՀՀ տարբեր պետական հաստատություններում (Սարդարապատի թանգարանում, Հայաստանի գեղարվեստի ֆոնդում և այլուր):

Արշավիր Կիրակոսյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով, պատկերման հնարքներով և գույների յուրօրինակ համադրումով: Արշոն նկարահանվել է «Պատմության 36 պահապանները» ֆիլմում` մարմնավորելով Մեսրոպ Մաշտոցին: Ստեղծագործում էր գրեթե բոլոր ժանրերում` գեղանկարչությունից մինչև գրաֆիկա, կերամիկայից մինչև քանդակագործություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am