Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ են սկսել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպումներ են սկսել ԱԺ խմբակցությունների 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլի և Ջուզեպպե Գալատիի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համազեկուցողներն առաջին հանդիպումն անցկացնում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների հետ: Այնուհետև համազեկուցողները կհանդիպեն ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: «Ժառանգություն» խմբակցությունից հանդիպմանը մասնակցում են պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը և Թևան Պողոսյանը:

ԵԽԽՎ համազեկուցողների՝ Հայաստան կատարած այցի  նպատակն է Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման մոնիթորինգը: Կքննարկվեն նաև Սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերին, ընտրական համակարգի բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավար Սիրանուշ Սահակյանի, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am