Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ամերիկահայերը կոչ կանեն Կոնգրեսին 15 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` սիրիացի փախստականների համար

Ամերիկահայերը կոչ կանեն Կոնգրեսին 15 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին` սիրիացի 
փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ է անում դիմել Կոնգրեսին՝ սիրիացի փախստականներին օգնելու նպատակով Հայաստանին 15 միլիոն դոլար տրամադրելու հարցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանն ընդունել է շուրջ 20 հազար սիրիացի փախստականների: Նշվում է, որ Հայաստանը փախստականներին ընդունելու թվով երրորդ երկիրն է Եվրոպայում:

Ամերիկայի հայկական համագումարը փաստում է, որ  փախստականների խնդրի մասին ահազանգել է ավելի շուտ, քան աշխարհի ուշադրությունը սևեռվել է սիրիական ճգնաժամի վրա: «Մեզ շարունակում են անհանգստացնել Սիրիայում տիրող բռնություններն ու անկարգությունները, ինչի հետևանքով ազգային փոքրամասնությունները ստիպված են լինում իրենց կյանքը փրկելու համար փախչել  ու ապաստան գտնել այլ երկրներում: ԱՄՆ-ում ապրող հայերին կոչ ենք անում դիմել Կոնգրեսին՝ 2017թ. ֆինանսական տարվա՝ փախստականներին օգնելու համար նախատեսված ծրագրերի համար հատկացվող միջոցներից Հայաստանին 15 միլիոն դոլար հատկացնել, ինչպես նաև հետևել, որպեսզի օգնությունը լինի հասցեական, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մարդասիրական օգնության կարիք  ունեն, ստանան այն»,- ասված է հաղորդագրության մեջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am